Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների համար ՀՀ Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Արսեն Թորոսյանը։
«Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։
Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։
Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել
091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)»,- գրել է Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







