Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված 17 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ առաջիկա մեկ-մեկուկես ամսում ևս 100 մահճակալ կավելանա ինտենսիվ թերապիայում կավելանան, որոնցից 50-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ներում:
«Երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել. 15 մահ: Չկա երաշխիք, որ որևէ վարակված անձ, նույնիսկ առողջ և երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով»,- նշեց Թորոսյանը:
Անդրադառնալով ասիմպտոմ դեպքերում տանը պոլիկլինիկաների հսկողությամբ բուժվելուն՝ նախարարը խնդրեց, որ հայտնաբերված սխալների, դժգոհությունների ու խնդիրների մասին հայտնեն նախարարությանը թեժ գծի միջոցով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







