Կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստում երկարաձգեց 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների ֆինանսական աջակցության ծրագիրը։
Անհետ կորածների 11 ընտանիք լրացուցիչ 2՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար ամսական 300 000 դրամի չափով աջակցություն կստանա։
ՀՀ քննչական կոմիտեից հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։





































