2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ տվյալների՝ նրանցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։
ՔԿ հարցման առիթ էր դարձել սեպտեմբերի 30-ին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը բողոքի ակցիաներ իրականացրած անհետ կորած զինծառայողների 265 անհետ կորածի նոր ցուցակ է ներկայացրել, մինդեռ պաշտոնական տվյալներով՝ 2023-ին նաև Armenia Today-ին 195 անհայտ կորածի մասին էին հայտնել (175 զինծառայող և 20 քաղաքացիական անձ):
Այդուհանդերձ, կարող ենք փաստել, որ պաշտոնական տվյալներով՝ 2023-ի համեմատ անհետ կորածների թիվը նվազել է։





































