Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:31

«Վարկանիշը բարձր է», «Վախենում են», «Չեմ մեկնաբանում». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

«Վարկանիշը բարձր է», «Վախենում են», «Չեմ մեկնաբանում». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

Շուրջ 15 ժամ տևած դատական նիստից հետո Հակակոռուպցիոն դատարանը նոյեմբերի 18-ին 2 ամսով երկարաձգել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանը «մեր ձևով» եկեղեցուն սատարելու խոսքի համար գորածարարին մեղադրանք էր առաջադրել իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչի հատկանիշով։ Ավելի ուշ գործարարին տնտեսական բնույթի մեղադրանքներ էին առաջադրվել՝ փողերի լվացման, հարկեր և տուրքեր չվճարելու կազմակերպման հատկանիշներով։

Գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, նրա պաշտպանական խումբը հունիսից հայտարարում է, որ Կարապետյանի կալանքը քաղաքական հետապնդում է։

Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում Կարապետյանի կալանքը երկարաձգելուն։

Քաղաքացիների մեծամասնությունը պատասխանել է, որ դեմ է նրա կալանքը երկարաձգելուն և վստահ է, որ իշխանությունը գործարարից վախենում է, քանի որ նրա վարկանիշն օր-օրի բարձրանում է։

«Մեր երկրում իրավական բեսպրեդել է, բոլոր կառույցները ենթարկվում են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին։ Նա Կարապետյանին կալանավորված է պահում, քանի որ նրանից վախենում է, առջևում խորհրդարանական ընտրություններ են, իսկ Կարապետյանը բավականին մեծ վարկանիշ ունի»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ նշել է, որ այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում և, մասնավորապես, Կարապետյանի շուրջ, անօրինություն է․ «Կարապետյանը լուրջ հակակշիռ է իշխանության համար, սպասում են ընտրություններն անցնեն, որ նրան բաց թողնեն։ Վախենում են նրանից և ումից որ վախենում են՝ կալանավորում են, որ մեջտեղում չերևա։ Քանի՞ ամիս պետք է դատեն, իսկ ժողովուրդը քնած է։ Խայտառակություն է»։

Հարցման մեկ այլ մասնակից էլ դժգոհել է դատական համակարգից։

«Մեր դատարանները համարում եմ իշխանության ձեռքի գործիք։ Չես հասկանում, թե ինչ է կատարվում իրավական դաշտում, նրանք իրավական գործելաոճից դուրս են գործում։ Կարապետյանին հարգում եմ՝ որպես ազգի բարերար, հայ ժողովրդին օգնել է, ինքս ճանաչում եմ այն մարդկանց, ում օգնել է։ Նման մարդուն կալանավորելը ցույց է տալիս ներկա իշխանության վախեցած լինելու փաստը»,- ասել է քաղաքացին։

Կային նաև հարցվածներ, ովքեր պատասխանել էին, որ եթե դատարանը որոշել է կալանավորել Կարապետյանին, ուրեմն գտել է նրա մեղավորությունը։

«Եթե կան մեղավորներ, ուրեմն պետք է պատժվեն, և կապ չունի, թե նա ով է»,- ասել է քաղաքացներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+