ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:
«Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- նշել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել։ Վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, իրականացվում են համաճարակաբանական գործողություններ, նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







