«Սյունիք» օդանավակայանից հերքել են օդակայանի աշխատանքը դադարեցնելու մասին լրատվամիջոցներում տարածված լուրերը։
Նշվում է, որ ժամանակավորապես դադարեցվել է միայն Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես թռիչքն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։
«Նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ օդանավակայանից հայտնել էին, որ Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ։
2023-ի օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթեր սկսելու մասին։





































