Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ, հայտնում են «Սյունիք» օդանավակայանից։
Նշվում է, որ սպասարկումն իրականացվում է՝ ապահովելու թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը: Առայժմ չի նշվել, թե երբ են թռիչքները վերսկսվելու։
2023-ի օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթեր սկսելու մասին։ Օգոստոսի 20-ին Սյունիքի վարչակազմը հրապարակել էր դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ չվերթերի չվացուցակը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել էր Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականության ավելացման մասին։




































