Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել հայ տղայի հետ։
«Երեկ ես նոր ընկեր ձեռք բերեցի։ Ես շնորհակալ եմ ամենօրյա սիրո և աջակցության համար։ Հուսով եմ, որ բոլորը կկարողանան իրականացնել իրենց երազանքը»,- գրել է ֆուտբոլիստը։
Տղան Ռոնալդուին ուղեկցել էր խաղադաշտում Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականների միջև կայացած հանդիպման մեկնարկին։ Ֆուտբոլի ֆեդերացիայի մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանը հայտնել է, որ տղայի անունը Ռուբեն է, նա լսողության և խոսքի խանգարումներ ունի, զբաղվում է ներառական ֆուտբոլով և երազում էր հանդիպել Ռոնալդուին։
Ռուբենը սովորում է Երևանի լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում և 9-րդ դասարանի ղեկավարն է, սոցիալական ցանցերում հայտնել է կրթական հաստատությունը։
Ավելի վաղ Ռոնալդուն Երևանում հանդիպել էր Արեգ անունով տղայի հետ, որը քաղցկեղ ունի և ստորագրել էր նրա մարզաշապիկի վրա։





































