Մի շարք եվրոպական երկրներում՝ հարավ-արևելք հատվածում, ներառյալ՝ Հայաստանը, Թուրքիան, YouTube-ի և Google-ի համատարած խափանում կա, Armenia Today-ին հայտնեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Պարզ չէ, թե ինչն է խնդիրը, քանի որ պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա, բայց տեխնիկական խնդիր է, հավանաբար՝ սերվերների կամ կապուղիների հետ կապված»,- նշեց նա։
Ըստ Մարտիրոսյանի՝ պետք է համբերատար սպասել խնդրի կարգավորմանը։
ՀՀ բնակիչները նկատել են սոցիալական ցանցերի համատարած խափանումներ։ Մասնավորապես՝ չի թարմանում վերջին մի քանի ժամվա լրահոսը։ Սոցհարթակների էջերը պարզապես չեն բացվում։
ՀՀ ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունի Armenia Today-ին չմեկնաբանեցին խափանումները՝ նշելով, որ տեղեկությունը դեռևս «ճշտման փուլում է»։ Ավելի ուշ ԲՏԱ-ն տեղեկացրել է խափանման մասին և նշել, որ Երևանի ժամանակով ժամը 11:10-ից հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված էին Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ:
Ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր:





































