Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:22

«Մեր ձևով» շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով․ Գարեգին Բ

«Մեր ձևով» շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով․ Գարեգին Բ

«Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի, շարժման համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Նշվում է, որ կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել շարժման ներկայացուցիչներին։ Նա ցավով է անդրադարձել, որ Կարապետյանը շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ ի պաշտպանություն եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար։

Հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կաթողիկոսին է ներկայացրել շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։

«Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար Նորին Սրբությունն առաջնային և հրամայական նկատեց ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը։ Այս առումով Վեհափառ հայրապետը կարևորեց համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ»,- ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Գարեգին Բ-ն նաև իր գնահատանքն է հայտնել եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակներում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։

Հանդիպման ավարտին կաթողիկոսը Կարապետյանին շուտափույթ վերադարձ է մաղթել ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերարի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը:

Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը, որտեղ ներկայացվել էին շարժման նպատակներն ու աշխատանքի ուղղությունները: Իր ելույթում շարժման ղեկավար և համակարգող, «Տաշիրի» փոխնախագահ Նարեկ Կարապետյանն ասել էր, որ շարժումը պետք է դնի ապագա քաղաքական ուժի ծրագրային հիմքը, բայց առայժմ այն ​​ապաքաղաքական կլինի: Շարժումը կաշխատի հինգ ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրը կվերահսկվի իր աշխատանքային խմբի կողմից: Նոր քաղաքական ուժի ծրագրային աշխատանքները կավարտվեն 4-5 ամսվա ընթացքում՝ մինչև տարվա վերջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+