«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, մոտ 100 երեխայի ամառային հանգիստ է կազմակերպել Լոռու մարզի Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում, հայտնում է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:
Կազմակերպիչների հավաստմամբ՝ «Ծիծեռնակ»-ը դասական ճամբար է, որը համեմված է ազգային և հոգևոր տարրերով։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն օգոստոսի 19-ին հայտնել էր, որ Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին կնվիրի դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Անակնկալը նվիրված է Կարապետյանի 60-ամյա հոբելյանին և Գիտելիքի ու դպրության օրվան։
Օգոստոսի 18-ին Tashir Arena-ում տեղի էր ունեցել «Երեխաները՝ երեխաների համար» բարեգործական համերգը, որը կազմակերպվել էր Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ։ Նա իր 60-ամյակը նվիրել է երեխաներին։
Կարդացեք նաև՝
Բարերարի 5 նվերը՝ հայ ժողովրդին․ Սամվել Կարապետյանի ներդրումները




































