«ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկները պարևատրվել են արծաթե պատվոգրերով։ Այս մասին տեղեկանում ենք հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։
«Քաղաքացի` Հովհաննես Հունանյանի և իր ընկերների նախաձեռնությունն է: Նրանք մեր մասնագետների համար պատրաստել էին արծաթե պատվոգրեր, որոնք հանձնվեցին հենց իր կողմից»,- ասվում է հրապարակման մեջ՝ հավելելով, որ բժշկի աշխատանքը գնահատվում է անշահախնդրորեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







