Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:32

«Տարհանումից հետո վերադարձա և շարունակեցի ծնունդ ընդունել». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժշկի հարցազրույցն Armenia Today-ին

«Տարհանումից հետո վերադարձա և շարունակեցի ծնունդ ընդունել». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժշկի հարցազրույցն Armenia Today-ին

Մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, որը ծնունդ էր ընդունում Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, Armenia Today-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է հայտնվել այդ հեռավոր շրջանում և ինչպես պետք է բժիշկներն արձագանքեն արտակարգ իրավիճակների պայմաններում։

Ադամյանի խոսքով՝ ինքն ընտանիքի հետ 2011 թվականին տեղափոխվել է Կամչատկա հայրենադարձության ծրագրի շրջանակում։ Տեղում ավարտել է դպրոցը, ապա ընդունվել է Խաղաղօվկիանոսյան պետական բժշկական համալսարան՝ նպատակային ծրագրով։ Այնուհետև անցել է օրդինատուրա Մոսկվայում և վերադարձել Կամչատկայի մարզային ծննդատուն՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ։

Նրա խոսքով՝ երկրաշարժերը տարածաշրջանում սովորական երևույթ են։ Բայց այս վերջինը՝ (Ռիխտերի սանդղակով՝ 8,7 մագնիտուդով- AT)՝ դեռ շարունակում է հետցնցումներով ուղեկցվել՝ մոտավորապես յուրաքանչյուր 30-40 րոպեն մեկ։

Այնուամենայնիվ, ըստ Ադամյանի, հաջողվել է լիովին խուսափել վտանգից։

«Երբ սկսվեց ցնցումը, ես գտնվում էի վերևի հարկերից մեկում։ Անմիջապես հավաքեցի հղիներին ու նորածիններին և տեղափոխեցի անվտանգ գոտի, մեր ծննդատանը դրանք նախանշված են։ Ցնցումներից հետո սկսեցինք տարհանումը։ Շրջեցինք բոլոր հարկերով՝ համոզվելու, որ բոլորը դուրս են եկել։ Հետո վերադարձա ծնարան և շարունակեցի ծնունդ ընդունել։ Կնոջն այդ ամբողջ ընթացքում հետևում էր մանկաբարձուհին»,- պատմել է նա։

Ադամյանը նշել է, որ երկրաշարժի ընթացքում ծնունդ ընդունելու համար առանձին բժշկական արձանագրություն գոյություն չունի, ամեն ինչ որոշվում է իրավիճակից ելնելով՝ անվտանգության կանոնների պահպանմամբ։

Նորածնի մոր վիճակի մասին լրագրողի հարցին Ադամյանը պատասխանել է, որ նա դեռ գտնվում է բաժանմունքում, սակայն առանց նրա համաձայնության այլ մանրամասներ չի կարող հաղորդել։

Մհերն ընտանիքի հետ կապ հաստատել է միայն այն ժամանակ, երբ ծնունդ ընդունելն ավարտել է։
«Երկրաշարժի պահին նույնիսկ չեմ հիշում՝ հեռախոսս որտեղ էր։ Բայց, փառք Աստծո, ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է նա։

Ավելի վաղ Известия-ին տված հարցազրույցում Ադամյանը նշել էր, որ իրեն հերոս չի համարում՝ երկրաշարժի պահին ծնունդ ընդունելը որակելով որպես «սովորական աշխատանք»։ Նա ասել էր, որ ինքը և իր գործընկերներն անքուն հերթապահում էին՝ անհրաժեշտության դեպքում արագորեն հիվանդներին տարհանելու պատրաստ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+