Հաղթանակի օրվան ընդառաջ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ԽՍՀՄ Հայրենական պատերազմի ժամանակ հաղթանակ կորզած զորահրամանատարների որոշ անձնական լուսանկարներ։
Լուսանկարների հավաքածուում ներառվել են նաև հայ մարշալների՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի և Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի լուսանկարները։
Լուսանկարում մարշալ Համազասպ Բաբաջանյանն է՝ կնոջ հետ է պարում։
Լուսանկարում մարշալ Բաղրամյանն է՝ մերձմոսկովյան հանգստյան տներից մեկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







