Աշխարհահռչակ The Walt Disney ընկերությունը պատրաստվում է շարունակել սեփական մուլտֆիլմերի էկրանավորումը։ Այս անգամ Disney-ը որոշել է հեռուստադիտողին ցուցադրել հայտնի Ռապունցել արքայադստեր ֆիլմը։
Ինչպես հաղորդում է Screen Rant-ը, լրագրողները դիմել են կինոստուդիայի ներկայացուցիչներին, ովքեր հաստատել են այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ ֆիլմը մշակման վաղ փուլում է դեռևս գտնվում։ Հայտնի է, որ սցենարը գրում է Էշլի Պաուելլը։
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք ֆիլմն ամբողջությամբ կկրկնօրինակի մուլտֆիլմը, թե ստեղծողները կկենտրոնանան Գրիմ եղբայրների հեքիաթի բնագրի վրա։
Դերասանական կազմի մասին ևս դեռևս ոչինչ չի հաղորդվում։ Սակայն երկրպագուներն արդեն գլխավոր դերում պատկերացնում են բրիտանացի դերասան Բեն Բարնսին, ով հայտնի է «Դորիան Գրեյ» ֆիլմում կերտած իր դերով։
Դերասանը իր հերթին Թվիթերյան էջում գրառում է արել՝ նշելով, որ ուրախ կլինի խաղալ այդ դերը։
Disney Animation—ի «Ռապունցել. Խճճված պատմություն» անիմացիոն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ՝ համաշխարհային վարձույթում հավաքելով 592մլն դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







