Հայաստանում նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +13-ից 15 աստիճան, երեկոյան՝ +9-ից 11 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +9-ից +13 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +9-ից +11 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +10-ից +13 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +9-ից +13 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +15-ից +18 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +16-ից +18 աստիճանի, հովտային շրջաններում՝ +19-ից +21 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +8-ից +11 աստիճան, նախալեռնային՝ +10-ից +15 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +13-ից +15 աստիճան, հովտային շրջաններում՝ +14-ից +16 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +14-ից +16 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +8-ից +11 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +14-ից +16 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +6-ից +9, նախալեռնային շրջաններում՝ +15-ից +18, հովտային շրջաններում՝ +18-ից +21 աստիճան։
Արցախում կանխատեսվում 19 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







