Այսօր՝ մարտի 12-ին՝ ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են մարտի 11-ից որոնվող՝ Արագած լեռան վրա ձնահյուսքի տակ մնացած լեռնագնացին դին, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նա իսպանացի 9-հոգանոց լեռնագնացների խմբի անդամ էր։ Մյուս 8 տուժած լեռնագնացներին մարտի 11-ին փրկարարները հայտնաբերել էին և նրանք հոսպիտալացվել էին: Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել էր միջին և թեթև ծանրության պոլիտրավմաներ:
Ժամը 06։00-ի դրությամբ փրկարարները շարունակում էին որոնել Արագած լեռան վրա ձնահյուսքի տակ մնացած լեռնագնացին։
Ձնահյուսի տակ մնացած 9 լեռնագնացներից մեկն անհայտ կորած էր համարվում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 8 տուժած հոսպիտալացվել էր:
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







