Հայաստանում նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +7-9 աստիճան, երեկոյան՝ +1-3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից +1 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 0-ից +3 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +5-ից +7 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է -3-ից +1 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +3-ից +7 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +3-ից +7 աստիճանի, հովտային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից +3 աստիճան, նախալեռնային՝ +4-ից +8 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +5-ից +9 աստիճան, հովտային շրջաններում՝ +9-ից +12 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +9-ից +12 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +9-ից +12 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -4, նախալեռնային շրջաններում՝ -1-ից +3, հովտային շրջաններում՝ +9-ից +11 աստիճան։
Արցախում կանխատեսվում 5 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







