Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:45

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահներն իրենց աջակցությունն են հայտնել եկեղեցուն

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահներն իրենց աջակցությունն են հայտնել եկեղեցուն

Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին, կաթողիկոս Գարեգին Երկրորդին, հոգևորական դասին, որոնցից մեկին՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այս պահին փորձում են ձերբակալել:

Իգնատյանը կոչ է արել համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ և ջանք չխնայել հայկական ինքնությունն ու ապագան պաշտպանելու համար:

«Որևէ մեկս իրավունք չունենք անտարբեր մնալ այս իրավիճակում, երբ հարձակման են ենթարկվում մեր ժողովրդի սրբությունները, երբ ի ուրախություն թշնամիների՝ հարվածի տակ է դրվում մեր ազգային ամենակարևոր ինստիտուտը»,- նշել է Իգնաթյանը։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը նույնպես ժամանել էր Էջմիածին և իր զորակցությունը հայտնել Աջապահյանին, որին իրավապահները փորձում էին բերման ենթարկել։

Հունիսի 27-ի առավոտյան իրավապահները նախ քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում, ապա ներխուժել էին Մայր Աթոռ՝ բերման ենթարկելու այդ պահին քահանայական ժողովի պատրաստվող Աջապահյանին, որի նկատմամբ հունիսի 26-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար Քննչական կոմիտեն քրվարույթ էր նախաձեռնել։ Քաղաքացիները կանխել էին իրավապահների գործողությունները, թեպետ Աջապահյանը հայտարարել էր, որ պատրաստ է ներկայանալ։ Այնուհետ քաղաքացիները շրջափակել էին սրբազանի՝ Երևան՝ դեպքի ՔԿ ուղևորվող ավտոմեքենան։ Սկզբում երթով, հետո ավտոմեքենայով Աջապահյանն, ի վերջո, ուղևորվել էր Երևան։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:

Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:

Դիտեք նաև Armenia Today -ի ռեպորտաժը

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Կարդացեք նաև՝

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու ամսով կալանավորվել է

Վստահ եմ՝ ՔՊ-ում կան պարկեշտներ, որոնց խորհուրդ եմ տալիս չդառնալ ազգի նզովյալներ․ Կարապետյան

Իշխանությունները հասան կետի, որում ՀՀ-ն Սփյուռքից զրո ներդրում ունի․ Սամվել Կարապետյան

Արդարությունը վերականգնվելու է. Կարապետյանը հայտնել է կալանավորների իրավունքների համար պայքարելու ծրագրերի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+