Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ է արել միանալ կոմունալ համերաշխության բանաձևին։
«Եթե չունես կառավարության՝ քեզ տված կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրիր այն իրական կարիքավորին, համաձայն «կոմունալ համերաշխության» բանաձևի»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանն առաջարկել է կոմունալ խնդիրների լուծման մեկ այլ մոդել, որը հիմնվում է փոխօգնության և սոցիալական արդարության սկզբունքների վրա։
Փոխհատուցման գումարը, ըստ Փաշինյանի, կազմելու է մոտ 7500 դրամ և բաժանորդների հաշվեհամարներին է փոխանցվելու երկուշաբթի կամ երեքշաբթի։ Վարչապետը կոչ է արել այդ աջակցության կարիքը չունեցող քաղաքացիներին իրենց հարևանի կամ բարեկամի փոխարեն վճարել 7500 դրամ՝ այսկերպ մասնակիցը դառնալով կոմունալ համերաշխության բանաձևին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







