Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:26

«Լսարանում չենք, և դուք դասախոս չեք»․ Գալյանի հարցազրույցն անավարտ է մնացել, ԱՆ խոսնակն արձագանքել է

«Լսարանում չենք, և դուք դասախոս չեք»․ Գալյանի հարցազրույցն անավարտ է մնացել, ԱՆ խոսնակն արձագանքել է

ՀՀ սահմանադրական կարգի մասին խոսելիս այսօր ԱԺ-ում միջադեպ է գրանցվել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և լրագրողների միջև։ Գալյանին դուր չի եկել, որ լրագրողները նրան շարունակ ընդհատում են։

«Ես հիմա փոքրիկ դասախոսություն պետք է անցկացնեմ՝ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված, ինձ չեք ընդհատելու»,- ասաց Գալյանը։

Ի պատասխան՝ լրագրողները նշեցին, որ իրենք լսարանում չեն և նախարարն էլ դասախոս չէ։ Գալյանն ընդգծեց, որ լրագրողների «անհարգալից պահվածքի պատճառով մեմերի կերպար է դառնում»։

«Եթե դուք ինձ հարցազրույցի եք հրավիրում, բարի եղեք՝ լսեք»,- ասաց նա։

Հարցին, թե պետությունը եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ունի՞ Գալյանը պատասխանեց՝ «Եկեղեցու գործերին միջամտելու իրանվունք ո՞վ ունի»։ Հարցի պատասխանը, սակայն, անավարտ մնաց, հաջորդ միջամտության ժամանակ Գալյանն ընդհատեց հարցազրույցն ու հեռացավ։

Միջադեպից հետո ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ լրատվամիջոցների հետ համագործակցությունն Արդարադատության նախարարության առանցքային առաջնահերթություններից է, սակայն Ազգային ժողովում տեղի ունեցած լարվածությունը խոչընդոտել է բնական և կառուցողական հաղորդակցությանը։

«Նախարարությունը վստահ է, որ պետական մարմինների և լրատվամիջոցների համագործակցությունն առավել արդյունավետ է, երբ հիմնված է փոխադարձ հարգանքի և լսելու պատրաստակամության վրա։ Նախարարությունը բաց է երկխոսության համար և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ձևաչափեր՝ գործընկերային մթնոլորտի և արդյունավետ հաղորդակցության շարունակականության համար»,- գրել է խոսնակը:

Մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։

Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին վարչապետը կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ՝ պնդելով, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի: Հունիսի 10-ի վաղ առավոտյան Փաշինյանն առաջարկել էր ստեղծել համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։

Հունիսի 11-ին՝ կեսգիշերն անց, Ամենայն Հայոց կաթողիկոսն ԱՄԷ-ից վերադարձել էր Հայաստան, նրան դիմավորել էին քաղաքացիները: Գարեգին Բ-ն հայտարարել էր՝ վարչապետի հայտարարությունները համընդհանուր վրդովմունք են առաջացրել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+