• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 16:39
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

Քաղաքականություն,
02 Հունիս 2025 21:12
ShareShareShare
Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ
telegram

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին «հրահրված հակաեկեղեցական արշավը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետի կեցվածքն ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց եկեղեցու և եկեղեցականների հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։

Հոգևոր խորհուրդը հիշեցրել է, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։

Խորհուրդն իրավասու պետական մարմիններին կոչ է արել կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։

«Հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների»,- շեշտել է խորհուրդը։

Նշվում է, որ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Շեշտվում է, որ այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։

«Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ նման դատապարտելի ձեռնարկումներն սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։

Մայր Աթոռը շեշտել է, որ գիտակից իր հանձնառություններին՝ անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, սրբազան արժեքների պաշտպանությանը։

Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Հաջորդ իսկ օրը՝ մայիսի 30-ի առավոտյան, վարչապետը մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին՝ նրա հայտարարություններին ի պատասխան։ Փաշինյանը ՀՀ իշխանություններին կոչ էր արել մասնակցել կաթողիկոսի ընտրություններին՝ պնդելով, որ Հայրապետության թեկնածուները պետք է բարեվարքության ստուգում անցնեն։

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ՝ նշելով, որ նրանք, իբր, «չուլաններում կատարում են այլասերվածություններ և հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում»։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Մայր Աթոռին կոչ էր արել դատական գործընթաց սկսել Փաշինյանի և նրա կնոջ կողմից հոգևորականների դեմ վիրավորական հրապարակումների կապակցությամբ։

Մայիսի 31-ին Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցում է «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումն Արցախում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես էր եկել ելույթով։

Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ եթե պարզվի, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը և կրել Վեհափառի կոչումը, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։

telegram
Tags: Գերագույն Հոգևոր ԽորհուրդՀայաստանՄայր ԱթոռՆիկոլ Փաշինյան

Հարակից հրապարակումներ

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

СМИ: Католикос может пропустить первое заседание парламента нового созыва

Գարեգին Բ-ն նոր ԱԺ-ի առաջին նիստի հրավեր չի ստացել. «Հրապարակ»

18 Հուլիս 2026 11:39

Իններորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի առանցքային հարցերից է՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կհրավիրվի՞ առաջին նիստին և իր հայրապետական...

Турция сняла ограничения на прямую торговлю с Арменией

Թուրքիայի մաքսային համակարգում ներդրվել է Հայաստանի կոդը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 20:33

Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ Թուրքիայի...

Ընտրություններին ընդառաջ՝ ամեն կերպ հակառուսական տրամադրություններ են սերմանելու․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

17 Հուլիս 2026 18:15

«Հայաստան» դաշինքն ԱԺ-ի մանդատները կվերցնի հերթականության սկզբունքով՝ բացի դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից, Armenia Today-ին հայտնեց դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը։Նա...

ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Լավրովը հայտնել է «3+3» ձևաչափի նկատմամբ հետաքրքրության վերադարձի մասին

17 Հուլիս 2026 16:48

Մոսկվայում ընթացող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն արձանագրել են «3+3» ձևաչափի նկատմամբ...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
Стрельба произошла на улице Мурацана в Ереване: есть погибший

Երևանում հնչած կրակոցների հետևանքով կա զոհ

18 Հուլիս 2026 22:55
Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով 8 մարդ է զոհվել

18 Հուլիս 2026 22:16
Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը

18 Հուլիս 2026 21:06

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21
Адвокат заявил о нарушении закона в деле экс-главы Конституционного суда

ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանը դիմել է ՄԻԵԴ

18 Հուլիս 2026 19:37
Армянские шахматисты заняли первые три места на турнире в Поти

Հայ շախմատիստները Փոթիում անցկացված մրցաշարի լավագույն եռյակում են

18 Հուլիս 2026 18:52
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը հայտնել է հարձակումից տուժած վաճառողներին փոխհատուցելու մասին

18 Հուլիս 2026 18:16

Իրանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը

18 Հուլիս 2026 17:45
Երկրաշարժ Թուրքիայում

Իրանի հարավում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը Պարսից ծոցում է

18 Հուլիս 2026 16:45
США и Иран договорились о двухнедельном перемирии
Աշխարհում

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։...

Read moreDetails
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան
Աշխարհում

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56

WB բանկը հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածների հետևանքով Wildberries-ի տուժած վաճառողներին կտրամադրի վարկային արտոնություններ և այլ ֆինանսական աջակցություն, գրում է...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ