Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:28

Զինծառայողներին մատուցվող պետպատվերով բուժծառայությունների շրջանակը կընդլայնվի

ՀՀ Կառավարության նիստում այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցած նիստում որոշվել ընդլայնել պետպատվերի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքներին մատուցվող բուժծառայությունը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վերջին երկու տարիների բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները իրենց բարդ և թանկարժեք վիրահատությունների մասով պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն ստանալիս օգտվում էին միայն համավճարային փոխհատուցումից։

Նախարարի խոսքով՝ ստեղծվել էր, կարծես թե,  ստացվել էր անհավասար իրավիճակ, որն այժմ փորձում են ուղղել։

«Կունենանք ավելի արդար վերաբերմունք հազարավոր զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների, ԱԻՆ աշխատակիցների նկատմամբ»,- նշեց Թորոսյանը։

Թորոսյանը նշեց նաև, որ բազմաթիվ քաղաքացիներ պետության կողմից տրվող հավելյալ աջակցության շնորհիվ  ընտանեկան նպաստի 30 միավորից իջել էին 28-ի և դուրս էին մնացել պետպատվերի շրջանակում մատուցվող բուժօգնության ծառայությունից։

Նախարարը հայտնեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր մասով ուղղում է կատարել և հանձնարարվել է առողջապահության նախարարությանը համապատասխան ուղղումներ կատարել, որ այդ քաղաքացիները կարողանան օգտվել պետպատվերի շրջանակում մատուցվող բուժօգնությունից։

«30 միավորից 28-ի իջած քաղաքացիները մոտավորապես 45 000 հոգի են, և նաև կային այնպիսի քաղաքացիներ, որոնք 28-30-ի շրջակայքում էին, հնարավոր է՝ նորից դուրս գան։ Նրանց թիվը տատանվում է էլի մի քանի տասնյակ հազարի շրջանակում։ Մենք աշխատում ենք, որ միավորների շրջանակում տրամադրվող փաթեթները լինեն համաչափ և տարբերություն չլինի»,- նշեց նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+