Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:19

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատական նիստին ինֆարկտ է ստացել

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատական նիստին ինֆարկտ է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանին 2022-ին մահացու վրաերթի ենթարկելու գործով մարտի 3-ին տեղի ունեցած դատական նիստին նրա հորեղբայրը սրտամկանի ինֆարկտ է ստացել, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դատական նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացավ, դուրս եկավ, հետո իր հագուստները տարան ու ասացին, որ ինֆարկտ է ստացել։ Շտապօգնությունը նրան տեղափոխել է թիվ 1 հիվանդանոց, որտեղ հաստատել են, որ նա «աբշիռնի» ինֆարկտ է ստացել»,- մանրամասնել է փաստաբանը։

Ասլանյանը հստակեցրել է, որ առողջական վիճակի մասին տեղեկություններ չունի, քանի որ միայն Սոնա Մնացականյանի հորը՝ Մնացական Մնացականյանին է ճանաչում, որի սիրտը մի քանի օր առաջ են վիրահատել։

«Սոնայի հայրը նյարդային խնդիրներ ուներ և սրտի արդեն երկրորդ վիրահատությունն է տարել։ Պառկած է, փորձում են չտեղեկացնել եղբոր մասին, այդ պատճառով չեմ կարող ճշտել եղբոր վիճակի մասին»,- հավելել է Ասլանյանը։

Փաստաբանի խոսքով՝ հարազատի կորուստը, դատական ամբողջ գործընթացի ձգձգումները, պետության ակնհայտ ուղղորդված մոտեցումը չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մարդկանց վրա։

«Սա նյարդեր քայքայող գործընթաց է, որն իր հետևանքները միշտ ունենում է, թեպետ նրանց վիճակն այս գործընթացի հետ կապելու և գնահատելու համար բավարար բժշկական գիտելիքներ չունեմ»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով գործի ընթացքին՝ փաստաբանը շեշտել է ձգձգումների մասին։

«Այս պահին հարցաքնություններն ավարտել ենք, և արդեն մեկ տարի է՝ դատաքննության լրացման փուլում ենք։ Այսինքն՝ պաշտպաններն անընդհատ միջնորդություններ են բերում, որոնք բավարարվում են դատարանի կողմից։ Հիմա խնդրել են, որ կրկնակի փորձաքննության միջնորդության համար ժամանակ տրամադրեն։ Դատարանը տրամադրել է, և մայիսի 22-ին այդ միջնորդությունը պետք է ներկայացնեն ու քննարկենք»,- եզրափակել է Ասլանյանը։

2022-ի ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան մահացու վրաերթի էր ենթարկել հղի Մնացականյանին, ինչից հետո մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել։ ՃՈ մեքենայի վարորդը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել։

2024-ի սեպտեմբերին Ասլանյանը տեղեկացրել էր, որ հսկող դատախազի որոշմամբ՝ հղի կնոջը վրաերթի ենթարկելու վարույթը կարճվելու է, իսկ ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի։ Միևնույն ժամանակ՝ նա նշել էր, որ բողոքարկելու է դատախազի որոշումը։

2024-ի դեկտեմբերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անօրինական էր համարել հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելու գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+