Հայաստանում կորոնավիրուսի նոր մահ է գրանցվել, այսպիսով՝ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 12-ի։ Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ մահացած քաղաքացին 81 տարեկան էր, ուներ ծանր հիվանդություններ:
Նախարարն ընդգծեց՝ կորոնավիրուսի տարածումը որպես այդպիսին դուրս է եկել վերահսկողությունից։
«Եթե նախկին օրերին 50 հայտնաբերված վարակակիրները մեկ կամ երկու աղբյուրներից էին, ապա այսօր 10, 20 գրանցված դեպքերը բազմաթիվ նոր օջախներից էին»,- նշեց նա։
Նա նկատեց, որ անկախ ամեն ինչից՝ իրենց խնդիրը մնացել է նույնը՝ ամեն հնավոր դեպքը գտնել, թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս գրել։
«Այսօրվանից Հայաստանում ընդլայնվում է մարդկանց ցանկը, որոնց կորոնավիրուսի թեստ է անցկացվելու։ Թեստավորվելու են նաև բուժաշխատողները, որոնք շփվել են պացիենտների հետ, ում մոտ կորոնավիրուսային վարակ է կասկածվում»,- ընդգծեց նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







