Ֆրանսիայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել մարտի 29-ին նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ — Մինսկ — Երևան չվերթից։ Այս մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբոյւքյան էջում արված գրառման մեջ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի կառավարության որոշմամբ 27.03.2020թ. արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցվում են, ինչը նշանակում է, որ դադարեցվելու են նաև Փարիզ-Մոսկվա և Մոսկվա-Երևան չվերթները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել 29.03.2020թ. նախատեսված Բելավիա ընկերության Փարիզ — Մինսկ — Երևան չվերթից։
«Տոմսերի համար կարելի է դիմել Սաբերատուր ընկերությանը՝ հետևյալ կապի միջոցներով. Էլ. փոստ [email protected]
Հեռախոս +33 6 95 10 39 27»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և չարտերային միջազգային օդային հաղորդակցությունը: Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







