Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել է Ռոսավիացիային մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, բացառություն կարվի միայն այն չվերթների համար, որոնք ռուսաստանցիներին տեղափոխում են հայրենիք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի բռնկում, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն վարակված է ավելի քան 414 հազար մարդ, ավելի քան 18 հազարը մահացել է:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



