Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:19

Այս ինշխանություններն Արցախը հանձնելու մանդատ չունեն․ «Բաբոն Տեր Ա» նախաձեռնության անդամ

Այս ինշխանություններն Արցախը հանձնելու մանդատ չունեն․ «Բաբոն Տեր Ա» նախաձեռնության անդամ

Այսօր կառավարության շենքի մոտ «Բաբոն Տեր Ա» նախաձեռնության անդամները «Մանդատ Չունես» խորագրով պիկետ են անցկացրել։ «Բաբոն Տեր Ա» նախաձեռնության անդամները տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր կանայք են։

Նախաձեռնության անդամներն Արցախին առնչվող գրություններով պաստառներ էին պատրաստել ու կանգնել կառավարության շենքի դիմաց։

Իշխանություններին ուղղված պաստառների հիմնական ուղերձն այն էր, որ նրանք Արցախը հանձնելու մանդատ չունեն։

Նախաձեռնության անդամ Նաիրա Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայիս իշխանություններն Արցախը հանձնելու ո՛չ իրավունք, ո՛չ էլ մանդատ ունեն։

««Բաբոն Տեր Ա» նախաձեռնության անդամները համախմբվել են Արցախը հայկական պահելու գաղափարի շուրջ։ Մենք նկատում ենք, որ ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող բանակցությունները, դրանցից բխող դավադիր գործողությունները չեն բխում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերից։ Ըստ այդմ՝ մեր ձայնը բարձրացնում ենք «Մանդատ Չունես» խորագրով։ Այս իշխանություններն Արցախը հանձնելու, մեզ բարոյազրկելու, բանակը քանդելու լիազորություն չունեն»,-ասաց նա՝ շեշտելով, որ իշխանությունները շատ այլ հարցերում ևս որոշումներ կայացնելու «մանդատ չունեն»,-հավելեց նա։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+