Ռազմական համասարանի աղջիկ կուրսանտերը չեն վախենում որևէ դժվարությունից:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, առաջադրված ցանկացած մեծ խնդիր պարտավոր ենք կատարել»,-ասում է կուրսանտ, 18-ամյա Մարինեն:
Զինվորական գործը որպես մասնագիտություն ու կյանքի ճանապարհ է ընտրել նաև Սաթենիկ Հասրաթյանը: Հոր օրինակին հետևելով՝ Սաթենիկը ևս ընտրել է հայրենիքի պաշտպանի ուղին:
«Երբ հայրիկիս տեսնում էի համազգեստով, մտածում էի՝ երբ պետք է ես էլ կրեմ այս համազգեստը»,-պատմում է Սաթենիկը:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







