Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:23

Սպան վառարանը թեժացնելու համար ավտոբենզին է լցրել, հրդեհից հետո չի կարողացել դուրս բերել զինծառայողներին. զինդատախազ

Սպան վառարանը թեժացնելու համար ավտոբենզին է լցրել, հրդեհից հետո չի կարողացել դուրս բերել զինծառայողներին. զինդատախազ

ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը «Հանրային» հ/ը եթերում ներկայացրել է այսօր Գեղարքունիքի մարզում զորանոցի հրդեհվելու դեպքի առնչությամբ դատախազության ունեցած նախնական տվյալները։

«Ինժեներասակրավորային վաշտի սպան, որը կոչվումով կապիտան է, գտնվել է տվյալ շինությունում և հանդիսացել է օրվա պատասախանատու հերթապահը, այնտեղ են գտնվել նաև 21 ժամկետային զինծառողներ, գիշերը 01։30 սահմաններում զորանոցի միջանցքում տեղակայված վառարանի կրակը թեժացնելու նպատակով դուրս է եկել և տարածքում պլաստմասե տարայով ավտոբենզինը վերցրել և վերադրաձել է զորանոց և վառարանի մեջ լցնելու ընթացքում հրդեհ է բռնկվել։ Բոցից համազգեստը բռնկվել է, մեխանիկորեն տարան նետել է, որի արդյունքում հրդեհը մեծ արագությամբ տարածվել է։ Բղավել է, միջոցներ ձեռնարկել զինծառայողներին քնից հանելու համար, սակայն կրակը տարածվել է։ Մուտքն արգելափակվել է և զինծառայողները դռնից դուրս գալու միջոցներ չեն ունեցել։ Դրսում գտնված ժակետային զինծառայոցները, որոնք ծառայության մեջ են եղել, մի կերպ երկու զինծառայողների դուրս են հանել  ճաղավանդակներից, սակայն ծխի և կրակի պարագայում հնարավոր չի եղել դուրս բերել մյուսներին։ Այնուհետև, ահազանգել են ԱԻՆ և միջոցներ է ձեռնարկվել հրդեհը մարելու համար։ 

Սպան ողջ է  և գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցությունն առկա է, սակայն կոնտակտի մտնելու հնարավորությունը քիչ է, քանի որ ունի ծանր վնասվածքներ։ Նա վերակենդանացման բաժնում է, շփումը դեռևս սահմափակված է»,- նշել է զինդատախազը։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+