Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել Ջալալ Հարությունյանը, որքա՞ն է ծախսել հանգստի վրա

Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել Ջալալ Հարությունյանը, որքա՞ն է ծախսել հանգստի վրա

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանք Ջալալ Հարությունյանի ստացած եկամուտը, հոկտեմբերի 9-ին ներկայացված հայտարարագրի համաձայն, կազմել է 7,194,660 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Ըստ նույն հայտարարագրի՝ նա հանգստի վրա ծախսել է 6,460,000 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկանում ենք նրա՝ պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ ներկայացված հայտարարագրից, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում:

Խոսքը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո ներկայացրած հայտարարագրի մասին է, ուր արտացոլված են պաշտոնը դադարեցնելու պահին ունեցած  եկամուտները, անշարժ գույքը և մի շարք ծախսեր: Հայտարարագիրը ներկայացվել է հոկտեմբերի 9-ին:

Ջալալ Հարությունյանը հայտարարագրել է նաև Ստեփանակետում գտնվող բնակարանը, որը 2001-ին նվիրատվություն է ստացել ԱՀ ՊԲ-ից: Նաև հայտարարագրել է հողամաս, «Mercedes-benz» մակնիշի բեռնատար, որը ձեռք է բերել 2021 թվականին: Ջալալ Հարությունյանի ստացած եկամուտը, հոկտեմբերի 9-ին ներկայացված հայտարարագրի համաձայն, կազմել է 7,194,660 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած պաշտոնեական անփութության հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+