• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 15:39
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է

Զինված ուժեր, Իրավունք,
02 Սեպտեմբեր 2022 17:15
ShareShareShare
Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է
telegram

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած պաշտոնեական անփութության հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ զինվորական ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։

Այսպես.
N զորամասի պաշտպանության առաջնագիծը ճեղքելուց և պաշտպանության գոտու խորք մխրճվելուց հետո ստեղծված իրադրությունը կարգավորելու, ճեղքված բնագիծը վերականգնելու, դեպի թիկունք ներթափանցած հակառակորդին շրջափակման մեջ վերցնելու, վերջինիս սնուցման բոլոր ճանապարհները շրջափակելու նպատակով Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացրել հակառակորդին հասցնել բանակային հակահարված:

Ջ.Հ-ն 2020թ. հոկտեմբերի 7-ին անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, այն է՝ պաշտպանության գոտու ողջ երկայնքով հակառակորդին 1:5 հարաբերակցությամբ թե քանակապես, թե որակապես զիջելու, այդ թվում՝ հակառակորդի օդային անգերազանցելի առավելության պայմաններում, լրջորեն չուսումնասիրելով յուրային ստորաբաժանումների մարտունակությունը և կարողությունները, կասեցրած չլինելով հակառակորդի առաջխաղացումը, 2020թ. հոկտեմբերի 5-ից չունենալով օդային հետախուզությամբ հակառակորդի տեղակայումն ու կազմը լրահետախուզելու և հակառակորդի հնարավոր ռեզերվները բացահայտելու և այդ կերպ մոտակա խորքում հակառակորդի ռեզերվային ստորաբաժանումների առկայությունը ժամանակին բացահայտելու հնարավորություն, ձեռնարկել է բանակային հակահարված, որի պլանավորման և իրականացման ընթացքում անտեսել է մարտական կանոնադրությամբ սահմանված հարձակողական գործողություններին ներկայացվող՝ հակառակորդին 1:3 հարաբերակցությամբ գերազանցելու պահանջը, չի պահպանել մարտական խնդրի կատարման՝ իր իսկ սահմանած ժամանակացույցը, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։
Մարտական խնդրի կատարումը միաժամանակ մեկնարկելու փոխարեն ներգրավված զորամասերը գործել են չհամաձայնեցված՝ N զորամասը ժամը 07:00-ին Ջ.Հ-ի հրամանով Ղաջար կոչվող բնակավայրից մեկ հրաձգային գումարտակի մի մասի հետ անցել է խնդրի կատարմանն այն դեպքում, երբ մյուս զորամասի շարասյան գլխամասը դեռևս հասած է եղել Հադրութ քաղաք, իսկ ժամը 08:00-ի սահմաններում N զորամասի շարասյան գլխամասը ուժերի շուրջ 50 տոկոսով նոր միայն հասել է խնդրի կատարման մեկնարկային բնագիծ, որի պայմաններում N զորամասը հրաձգային գումարտակի մի մասի հետ հասել է գրեթե խնդրի կատարման բնագիծ և մարտի բռնվել հակառակորդի հետ՝ չունենալով աջակցություն աջ կողմից ու թիկունքից և կրել տանկերի, ՀՄՄ-ների և կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, տևական մարտերից հետո հայտնվել է հարձակման անցած հակառակորդի կողմից շրջափակման ենթարկվելու վտանգի առջև և հարկադրված նահանջ է կատարել, իսկ մյուս զորամասը առաջ շարժվելով և մինչ Պիրախմեդլի-Դորտչինար կոչվող շրջան հասնելը հակառակորդի խմբավորման հանդիպելուց և ոչնչացնելուց հետո առաջխաղացում չի ունեցել՝ տանկային գումարտակի տեղ չհասնելու պատճառով, մինչդեռ երկու զորամասերը խնդրի կատարումը պետք է մեկնարկեին զուգահեռ և միաժամանակ։

Ստեղծված իրավիճակում գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն ճիշտ չի գնահատել յուրային զորքերի կարողություններն ու հնարավորությունները, ձախողել է բանակային հակահարվածը, յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ զինտեխնիկայի և մարդկային ուժի կորուստներ (զոհվել է 20 զինծառայող, խնդրի կատարմանն ընդգրկված 44 տանկից խոցվել է 19-ը, 29 ՀՄՄ-ից՝ 3-ը), ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ:

Շարունակելով անփույթ վերաբերմունք դրսևորել իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ՝ գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ն բանակային հակահարվածի ձախողումից հետո՝ նույն օրը, որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ և երկու զորամասերի ուժերով ձևավորել է զրահախումբ, որն էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները, և, ըստ էության, ստորաբաժանումների առջև դրվել է նույն մարտական խնդիրը, ինչ հոկտեմբերի 7-ին:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ առավոտյան, նշված զրահախումբը մարտական պատրաստականության վիճակի է բերվել՝ առաջադրված խնդրի կատարմանն անցնելու նպատակով, սակայն անձնակազմի ցածր բարոյահոգեբանական վիճակի, զրահատեխնիկաներում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների, թվաքանակի քիչ լինելու պատճառով առաջադրված խնդրի մեկնարկը հապաղել է, ապա՝ հակառակորդն ինտենսիվ հրետակոծել է տվյալ շրջանը, որտեղ կենտրոնացած է եղել անձնակազմը և զրահատեխնիկան, յուրային ստորաբաժանումները կրել են տեխնիկաների և մարդկային ուժի կորուստներ, որպիսի գործողությունների հետևանքով ձախողվել է մարտական առաջադրանքի կատարումը։
Բացի այդ, ղեկավար պաշտոն զբաղեցրած, կոչումով գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ն, սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դարձյալ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Այսպես.
2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաև ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:

Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը և կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից և շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին և խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվու­թյունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն և գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Այդ ընթացքում՝ մինչև խորացված հրամանատարական կետից տեղեկություն ստանալը, կրակային դիրքերի անձնակազմը պատրաստվել է թողնել այն, մոտեցրել են մեքենաները և սկսել հավաքել իրերը: Հրետանու շտաբից առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը N զորամասի հրետանու պետին փոխանցելուց հետո վերջինիս ցուցումով դիվիզիոնը կրկին մնացել է կրակային դիրքում և շարունակել ծառայությունը, մեքենաները վերադարձրել են նախկին կայանման վայրեր: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը և խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։

Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որևէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը և շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը և առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ և կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու և դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետևանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջևի հողաթմբի վրա և շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից և նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի և մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով և կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները և այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել և փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետևանքով ուժերի և միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է, Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել և վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը:

2022թ. սեպտեմբերի 2-ին Ջ.Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել, նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Նշենք, որ 2021 թ.-ի փետրվարի 4-ին Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։

telegram
Tags: ՀՀ ԶՈւՋալալ Հարությունյան

Հարակից հրապարակումներ

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է առանց համապատասխան լիցենզիաների առցանց խաղերի կազմակերպման սխեմա, որի հետևանքով պետությանը պատճառված նախնական վնասը...

Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 ներկայացուցիչ է ձերբակալվել, որոնցից 2-ին կալանավորել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նրանք անցնում են ենթադարյալ...

Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16

Իրավապահներն այս պահին խուզարկություններ է իրականացնում Armat Media լրատվական գործակալությունում, հայտնել են լրատվամիջոցից։ Նշվում է, որ Armat Media-ի լրագրողին թույլ...

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել «խուլիգանության» կասկածանքով, հայտարարել է նրա...

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46

Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

05 Հունիս 2026 10:29

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, Պաշտպանության նախկին...

Load More
Xosum
  • Լուրեր
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48
Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46
Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21
ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45
Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

05 Հունիս 2026 10:29
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

05 Հունիս 2026 10:20
Царукян подал в суд на Пашиняна и потребовал 9 млн драмов за клевету

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

05 Հունիս 2026 09:16
Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

05 Հունիս 2026 08:16

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
Царукян обвинил власти во лжи о достижении мира и требованиях Азербайджана

Ծառուկյանն իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի պահանջները բավարարելու մեջ

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա
Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է առանց համապատասխան լիցենզիաների առցանց խաղերի կազմակերպման սխեմա, որի հետևանքով պետությանը պատճառված նախնական վնասը...

Read moreDetails
Силовики задержали представителя «Сильной Армении»
Իրավունք

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 ներկայացուցիչ է ձերբակալվել, որոնցից 2-ին կալանավորել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նրանք անցնում են ենթադարյալ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ