Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:41

ՊՆ-ից անհետ կորած զինծառայողների հարազատներին հորդորել են սպասել

ՊՆ-ից անհետ կորած զինծառայողների հարազատներին հորդորել են սպասել

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՊՆ շենքի մոտ:

Նրանց չեն գոհացնում ՊՆ-ի կատարած աշխատանքները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: 

«Իմ հավաստի տեսեկությունները Վերին Շորժայի մասին են: Պատկերացնո՞ւմ եք 13 օր է՝ դիերը այդ ձորակի մեջ են, գայլերն ու աղվեսները հոշոտել են դիերը: Ո՞նց պետք է տանենք տանք ծնողներին»,- ասաց անհետ կորած Ղազարյան Սերյոժայի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը: Որդին ծառայում էր արդեն 1,5 տարի: Վերջին զանգն ասաց՝ ստացել է սեպտեմբերի 13-ին առավոտյան 6-ին:

Նա պարզաբանեց, որ իր տեղեկությունը Վերին Շորժայի մասին է, սակայն այլ հատվածներ էլ կան, պարզապես չի կարող բացեիբաց հայտնել: Նրա խոսքով՝ ՊՆ-ն ոչ մի միջոց չի ձեռնարկում զոհերի մարմինները հայտնաբերելու ուղղությամբ:

Հավաքված հարազատներից մեկն էլ ասաց, որ տղաներին սեպտեմբերի 12-ին 22:30 բարձրացել են շինարարական աշխատանքներ կատարելու՝ առանց որևէ պատասխանատուի, 24:00-ին պատերազմը սկսվել է:

Ծնողներին ՊՆ-ից հորդորել են սպասել, ասել են՝ որոնողական աշխատանքները շարունակվում են, տեղեկություն ստանալուն պետ կհաղորդեն իրենց:

Կորածներից մեկը՝ Սամվել Գրիգորի Անթանյանը, երկու ամսվա ծառայող  եղել, նրա հարազատն ասաց, որ ՊՆ-ից տեղեկացրել են, որ կան զոհվածներ, անտառի մեջ պատսպարվածներ, անհետ կորածներ: Չգիտի, թե որ խմբին է պատկանում Սամվելը: Ոչ մի տեղեկություն ստանալ չի հաջողվում նաև ծառայակիցներին. հրամանատարն անընդհատ զբաղված է լինում, նրանից որևէ բան իմանալ հնարավոր չէ: Իրենք էլ չեն կարողնաում հանդիպել: Գնում են զորամաս, ասում են դիրքերում է, դիրքեր են գնում ասում են զորամասում է:

Ծնողները չեն կարող մասնակցել որոնողական աշխատանքներին, նրանց ասել են՝ դուք անտառին ծանոթ չեք, չեք կարող որոնմանը մասնակցել: Կապանի նույն զորամասում է նաև Աթայանի կրտսեր եղբայրն ու հորաքրոջ տղան:

Նրա հարազատի պնդմամբ՝ այսօրվա հանդիպումը ՊՆ-ում նույնպես ոչ մի արդյունք չի տվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+