Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:12

Մոսկվայի «Սպասսկայա բաշնյա» փառատոնում հնչել են հայկական դհոլն ու դուդուկը

Մոսկվայի «Սպասսկայա բաշնյա» փառատոնում հնչել են հայկական դհոլն ու դուդուկը

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասսկայա բաշնյա» փառատոնում կատարել է հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ և ժողովրդական մոտիվներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Հայաստանի անկրկնելի շունչը հաղորդեցին դհոլը՝ հայկական թմբուկը, և դուդուկը, որն իր իմաստությամբ ու տխրությամբ, սիրով ու ուրախությամբ կոչվում է հայի հոգու ձայն։ Ոգեշնչող նոտաները հանդիսատեսին ստիպեցին հիացմունքից քարանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ Հայկ Գրիգորյանը, դուդուկն առավել ընդգրկուն է ներկայացնում Հայաստանի մշակույթը։ Նա ընդգծել է, որ նվագախմբի համար մեծ պատիվ է փառատոնին մասնակցելը։

«Սպասսկայա բաշնյա»-ն համաշխարհային մակարդակի փառատոն է։ Յուրաքանչյուր համույթ, որը գոնե մեկ անգամ մասնակցել է այս փառատոնին, կարող է հպարտանալ իր փորձով»,- իր հույզերով կիսվել է Գրիգորյանը։

Երաժիշտներն իրենց ելույթի ժամանակ կատարել են նաև «Ալաշկերտի քոչարի» ժողովրդական պարը` կազմելով շրջան, որը խորհրդանշում է կյանքը, պահպանում ընտանիքն ու պաշտպանում անհաջողություններից։ Այնուհետև նվագախմբի անդամները փառատոնի 15-րդ հոբելյանի առթիվ շարվել ու կազմել են հռոմեական XV թիվը և կատարել Արամ Խաչատրյանի հայտնի «Գայանե» բալետից «Գարուն» ստեղծագործությունը։ Հնչել է նաև ռիթմիկ ու թեթև «Դդմա ջազը»` Մարտին Վարդազարյանի մշակմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+