Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Օղակ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված «Հոգեբանական առաջին օգնություն» ծրագրի առաջին փուլը։
Այս մասին հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Ծրագրի շրջանակներում 25 մասնակից տարբեր մարզերից վերապատասրատվել են՝ ստանալով սահմանամերձ համայնքներում ճգնաժամային իրավիճակում հայտնված բնակիչներին հոգեբանական առաջին օգնության տրամադրման ինչպես տեսական, այնպես էլ գործնական հմտություններ։
Հիմնադրամը նշում է, որ աշխարհասփյուռ հայերի նվիրատվությունների շնորհիվ Արցախում մեկնարկել են բնակարանաշինության և ենթակառուցվածքների զարգացման լայնածավալ ծրագրեր:
Այս փուլում ընդհանուր առմամբ կներդրվի 70 միլիոն ԱՄՆ դոլար. կկառուցվեն 85 տուն, 1008 բնակարան և 54, 5 կմ ճանապարհ: Ամեն ծրագրի մանրամասները կհրապարակվեն հաջորդ տեղեկագրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







