Լավագույն տղերքը հեռանում են։ Այսօր գնաց իր նահատակված զինակիցներին միանալու Արցախյան առաջին պատերազմի ամենաառաջին և ամենաառանցքային հրամանատարներից մեկը՝ աղվանական, ապա «Լեգեոն» ջոկատի հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ հարավային ուղղություններից մեկի հրամանատար Սմբատ Հակոբյանը։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արամ Ավետիսյանը։
«Դժվար է պատկերացնել, որ առօրյա կյանքին ու ամենածանր մարտին նույն՝ պատանեկան խանդավառությամբ նայող մարտընկերս այլևս չկա»,- գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







