Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ կառավարության գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկում կրակ և ծուխ է նկատվել:
Մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց: Այս պահին կատարվում են հետախուզական աշխատանքներ, երթևեկությունը Մելիք Ադամյան փողոցում Երևանի ճանապարհային ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







