Մոսկվայում ձերբակալված զանգվածային ծեծկռտուքի ավելի քան 30 մասնակիցների կարգելեն Ռուսաստան մուտք գործել հինգ տարով, հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչությանը:
Իրավախախտներին վարչական պատասխանատվության են ենթարկել «մանր խուլիգանություն» հոդվածով։ Նրանց դեմ նաև քրեական գործեր են հարուցվել խուլիգանության և ավազակության կասկածանքով։
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրի տվյալներով՝ խոսքը հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության մասին է ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի ոստիկանությունը դիմել է դատարան՝ Ադրբեջանի երեք քաղաքացիների ձերբակալման միջնորդությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






