Արցախի Հանրապետության պարետի 2020 թ.հուլիսի 23-ի որոշման համաձայն՝ ԱՀ ոստիկանության կողմից Մարտակերտի շրջանի Գետավան և Զագլիկ համայնքներից Հաթերք համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրվել են հատուկ անցակետեր՝անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։
Այս մասին հայտնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը:
Հիշեցնենք, որ ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որի համաձայն՝ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում այսօր՝ ժամը 14-ից կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







