Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:21

Այս տարի «Ոսկե գնդակ» ոչ ոք չի ստանա

«Ոսկե գնդակ» (Ballon d’Or) մրցանակն այս տարի ոչ մեկին չի տրվի: Ոսկե գնդակը շնորհվում է մոլորակի լավագույն ֆուտբոլիստին (2018 թվականից՝ նաև կին ֆուտբոլիստին): Պատճառը կորոնավիրուսն է:

Ավանդույթը 64 տարի առաջ սահմանել է France Football ֆրանսիական մարզական հանդեսը, և մինչ 2020 թվականը մրցանակաբաշխությունը երբեք չի չեղարկվել:

Կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ աշխարհի հարյուրավոր երկրներում ազգային առաջնությունները գարնանն ընդհատվել են և վերսկսվել են միայն շաբաթներ առաջ, իսկ միջազգային մրցաշարերը հետաձգվել են:

«Մարզական տեսակետից հունվարն ու փետրվարը կարևոր են կարծիք կազմելու և հաղթողին որոշելու համար»,- ասել է France Football-ի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերրեն:

2008 թվականից սկսած՝ մրցանակը որպես կանոն շահել են արգենտինացի Լիոնել Մեսսին կամ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: Մեկ անգամ՝ 2018 թվականին, այն վաստակել է խորվաթ Լուկա Մոդրիչը: Անցյալ տարվա հաղթողը Մեսսին էր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+