Այսօր մեր երկրում վարակի արձանագրված դեպքերը մոտավորապես 3500-ով պակաս են, քան կանխատեսվում էր 10 օր առաջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս թվային փոփոխության արդյունքում 60 մահ պակաս կարձանագրենք, քան կանխատեսվում էր, այսինքն՝ սրանով 60 մարդու կյանք է փրկվել եւ սա մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու շնորհիվ եւ այդ մեկ մարդը Դու՛ ես, որ վերջին 10 օրվա ընթացքում պահել ես հակահամաճարակային կանոնները», — գրել է ՀՀ վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







