Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:21

Բաքվում Զոնաբենդին հնարավոր ձերբակալությամբ են սպառնում․ փորձագետ

Բաքվում Զոնաբենդին հնարավոր ձերբակալությամբ են սպառնում․ փորձագետ

Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հումանիտար նախաձեռնության ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են սպառնալիքներ տարածել, թե Ադրբեջան այցելելու դեպքում նրան կարող են ձերբակալել, հայտնել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանը սա որակել է որպես Զոնաբենդի հնարավոր այցը և ամուսնու հետ տեսակցությունը կանխելու սպառնալիք։ Նրա խոսքով՝ Բաքուն փորձում է նաև սահմանափակել հայ գերիների թեմայի շուրջ քննարկումները։

Նրա խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել է, որ Զոնաբենդին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում՝ 2022 թվականին Արցախ այցելելու համար։

«Եթե Զոնաբենդը մտնի Ադրբեջանի տարածք, նա կարող է պատասխանատվության ենթարկվել 2022 թվականին Ղարաբաղ կատարած իր անօրինական այցի համար»,- ադրբեջանական հրապարակումը մեջբերել է Հայրապետյանը։

Զոնաբենդը Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։Նա խնդրել էր աջակցություն ցուցաբերել այցի կազմակերպման և պատվիրակության անդամների անվտանգության ապահովման հարցում։

Զոնաբենդը սեպտեմբերի 8-ին դիմել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով իրեն և Բաքվում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Ադրբեջան հնարավոր այցի պատվիրակության կազմում։ Նա նաև խնդրել էր հնարավորություն ստեղծել Բաքվում պահվող հարազատների հետ հանդիպելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+