Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:52

Նարեկ Կարապետյանն առաջարկել է պատերազմի զոհերի ոգեկոչման օր սահմանել

Նարեկ Կարապետյանն առաջարկել է պատերազմի զոհերի ոգեկոչման օր սահմանել

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն առաջարկել է պատերազմի զոհերի ոգեկոչման օր սահմանել։

Նա առաջարկը հնչեցրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գաբրիելյանին ուղղված հարցի ժամանակ։

Կարապետյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերջին 8 տարիներին Արցախի և Հայաստանի պաշտպանության համար զոհվածների անուններով և լուսանկարներով միջոցառում կազմակերպել և այն դարձնել պետական մակարդակով անցկացվող ոգեկոչման օր։

«Կարծում եմ՝ պետք է վերջին 8 տարիների ընթացքում Արցախի պաշտպանության, Հայաստանի պաշտպանության համար զոհված մեր բոլոր հայրենակիցներին՝ Արցախից և Հայաստանից, անվանական, նկարներով ներկայացնել հանրությանը և պետական ոգեկոչման միջոցառում անցկացնել»,- ասել է Կարապետյանը։

Գաբրիելյանը հայտարարել է, որ դեմ չէ նման միջոցառման անցկացմանը՝ նշելով, որ այդ հարցը նախկինում քննարկել է նաև զոհվածների և անհետ կորածների հարազատների հետ։

«Կարծում եմ՝ դա քննարկելի է։ Որևէ բանին չի վնասի, որ նմանատիպ միջոցառում անենք, որը, իհարկե, պետք է տեղի ունենա պետության հովանու ներքո»,- ասել է Գաբրիելյանը։

Կարապետյանն ընդգծել է, որ միջոցառումը պետք է ներառի նաև Արցախից զոհվածներին և արտացոլի հայկական կողմի ընդհանուր կորուստները՝ զոհվածների անունների հիշատակմամբ։

Հայաստանում Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր է հունվարի 27-ը։ Օրը սահմանվել էր նախորդ գումարման Ազգային ժողովում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+