Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:21

Հայաստանի տաղավարը Մոսկվայի ցուցահանդեսի առաջատար եռյակում է

Հայաստանի տաղավարը Մոսկվայի ցուցահանդեսի առաջատար եռյակում է

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) Հայաստանի ազգային տաղավարը 2025 թվականին ընդգրկվել է ամենաշատ այցելվող տաղավարների եռյակում՝ Բելառուսի և Ղազախստանի տաղավարների հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԺՏՆՑ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Շոգուրովին։

«Ավանդաբար առաջատարների թվում հենց ազգային տաղավարներն են։ Անցյալ տարի ամենահայտնի եռյակում էին Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը։ Դրանց պահանջվածությունը հեշտ է բացատրել․ այստեղ միշտ կա ինչ-որ նոր, կենդանի և ինքնատիպ բան»,- նշել է Շոգուրովը։

Նրա խոսքով՝ ազգային տաղավարներն անցել են ԺՏՆՑ-ի վերականգնման ծրագիրը, ապա վերադարձել XX դարի կեսերին բնորոշ տեսքին։ Այժմ դրանց ճարտարապետության մեջ կրկին արտացոլված են տարբեր ժողովուրդների ազգային զարդանախշերը, ավանդույթներն ու գեղարվեստական առանձնահատկությունները։

ԺՏՆՑ-ում մեծ պահանջարկ ունի նաև Թանգարանային քաղաքը, որը միավորում է ավելի քան 30 ժամանակակից թանգարանային և ցուցահանդեսային տարածք։

ԺՏՆՑ-ն բացվել է Մոսկվայում 1939 թվականի օգոստոսի 1-ին՝ որպես Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդես։ Այն ստեղծվել էր ԽՍՀՄ հանրապետությունների գյուղատնտեսական, իսկ հետագայում նաև արդյունաբերական ու գիտատեխնիկական ձեռքբերումները ներկայացնելու համար։ Այսօր ԺՏՆՑ-ն խոշոր ցուցահանդեսային, թանգարանային և հանգստի համալիր է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+