Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:00

Կարգալույծ Արման Սարոյանը Մասյացոտնի թեմի հաշվից 15 միլիոն դրամ է հանել. Զոհրաբյան

Կարգալույծ Արման Սարոյանը Մասյացոտնի թեմի հաշվից 15 միլիոն դրամ է հանել. Զոհրաբյան

Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Արման Սարոյանը թեմի բանկային հաշիվներից գործարքներ է կատարում՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա, մայիսի 11-ին կայացած ասուլիսում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ըստ փաստաբանի՝ ապրիլի 1-ի դրությամբ արդեն նա հաշիվներից ավելի քան 15 միլիոն դրամ է հանել։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։

Անդրադառնալով Մայր Աթոռի դեմ Սարոյանի հայցին՝ փաստաբանը նշել է, որ հայցի ապահովման միջոց է կիրառել դատարանն ու որոշում կայացրել՝ արգելել պատասխանող Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն և այլն  անձանց  իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Սարոյանի՝ որպես թեմի առաջնորդի լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ ֆինանսական հաշիվների տնօրինությունը։

«Դատարանը վատ վիճակ է ստեղծել Հայ Առաքելական եկեղեցու համար։ Ավելին՝ կաթողիկոսը, երբ նրան զրկել էր պաշտոնից, դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում, սակայն հարկադիր կատարողը լիազորել է Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել, դատարանը մերժել է»,- մանրամասնել է Զոհրաբյանը։

Նա մտահոգություն է հայտնել, որ թեմի հաշիվներում դրամական միջոցներ կան, որոնք ևս կարող են վատնվել Սարոյանի կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+