Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:21

Իշխանության էներգետիկ մանևրը

Իշխանության էներգետիկ մանևրը

Էլեկտրաէներգիայի սակագները շարունակում են մնալ իշխանությունների և ընդդիմության քննարկումների օրակարգում։ Ուղիղ երեք ամիս է, ինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը զրկված է լիցենզիայից: Այն պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու մասին ՀԷՑ սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց:

Մինչև ընկերության պետականացման գործընթաց սկսելը՝ մերժելով Կարապետյանի՝ սակագների նվազեցման առաջարկը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փետրվարին պնդել էր, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո 3000-5000 դրամով նվազել է հոսանքի դիմաց քաղաքացիների ամսական վճարումը։

Մեսրոպյանը դա բացատրել էր պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի արդյունավետ գործունեությամբ, մինչդեռ Հայաստանը միջազգային արբիտրաժային դատարանում դատական գործընթացի մեջ է ընկերության սեփականատիրոջ հետ։

ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը համամիտ չէ այս տեսակետի հետ։ Նրա տվյալներով՝ մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ բողոքների աճ է գրանցվել, երբ նոր ղեկավարությունը նրան ստիպել է հեռանալ ընկերությունից։ Զարմացած է կարգավորող մարմնի ղեկավարի հայտարարությունից, որը, լինելով անկախ մարմին, պաշտպանում է իշխանության տեսակետը և վստահեցնում, թե սպառողներն անձամբ շնորհակալություն են հայտնում իրեն։

Ղազինյանը նաև կասկածի տակ է դրել ՀԷՑ ժամանակավոր ղեկավարության և հանձնաժողովի նախագահի հայտարարությունները հավելագրումների վերաբերյալ։ Հիշեցնում է՝ անկախ հանձնաժողովի նախագահն ունի բոլոր վերահսկողական գործառույթները և հավելագրումներ հայտնաբերելու դեպքում պետք է դիմի ՀՀ գլխավոր դատախազություն։

«Մեր ձևով» շարժումը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր հոսանքի սակագնի նվազեցման համապետական ստորագրահավաքի մեկնարկի մասին՝ պնդելով, որ սակագինը կարող է նվազել 3 դրամով՝ դրական հաշվեկշռի շնորհիվ։ Ավելի վաղ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԾԿՀ-ն մերժել էր սակագինն իջեցնելու առաջարկը։ «Տաշիր կապիտալը» սակագինն իջեցնելու առաջարկով երկրորդ անգամ էր դիմել հանձնաժողովին:

Ղազինյանն այսօր արդեն այլ մտահոգություն ունի, եթե մինչ այժմ հոսանքի համար քաղաքացին ավելի էր վճարում հնարավոր հավելագրումների պատճառով, ապա ընտրություններից հետո կբարձրանա հոսանքի սակագինը։

Չնայած պաշտոնական հավաստիացումներին և փորձագիտական զգուշացումներին՝ Armenia Today-ի հարցումները ցույց են տալիս, որ սպառողները դեռ չեն զգում ծախսերի նվազում։

Քաղաքացիների համար առաջնային է մնում մեկ հարց՝ արդյոք հաշվիչների ցուցմունքները համապատասխանո՞ւմ են իրական սպառմանը և ինչպիսի՞ն կլինի սակագինը քաղաքական վերադասավորումներից հետո։

Մանրամասն՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+