Հունվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումը Armenia Today-ի տեսանյութում։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ 2026-ին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, սակայն ռիսկային է այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։
ՀՀ-ն քննարկում է Ռուսաստանից հեղուկ գազն Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով Հայաստան բերելու հարցը:
Խաղաղության հաստատման ջանքերի համար Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կարժանան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի:
Ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը փոխվել են պաշտոններով:
Ներկայացվել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան:
Նրա նախաձեռնած քաղաքական ուժը փետրվարի 12-ին կհայտարարի վարչապետի թեկնածուին:
Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի վիճակը վատացել է:
Գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են:
Վարչապետին միացած եպիսկոպոսները հրաժարվում են մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին:
Մայր Աթոռը հայտարարել է, որ նրանց ուղղված հորդորներն ու հրավերները մնացել են անպատասխան:
Ֆինանսների նախարարը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական գործի շրջանակում:
Ակցիա է իրականացվել Քննչական կոմիտեի շենքի մոտ՝ ներդրումային խարդախությունների դեմ:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել:
Գազայի խաղաղության խորհրդի անդամ է դարձել 19 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:
Սպիտակ տունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անվանել է «Թրամփի տարվա նվաճում»:
Իրանում բողոքի վերջին ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ:





































