Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին («Չաղ Ռուստամ») թույլ են տվել մեկուսարանից դուրս գալ և ներկա գտնվել հոր հուղարկավորությանը, հայտնում է Armlur.am-ը:
Կայքի տեղեկություններով՝ Ստեփանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել հուղարկավորությանը մասնակցելու համար 3 օրվա թույլտվություն ստանալու, սակայն նրան թույլատրվել է միայն մեկ ժամ։
Դեկտեմբերի լույս 31-ի գիշերը մահափորձ էր կատարվել Ռոբերտ Ստեփանյանի նկատմամբ. նրա վրա կրակել էին մոտ 12 անգամ, վնասվածքներից նա մահացել էր: Ռուստամ Ստեփանյանն այժմ կալանքի տակ է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի («Ֆազ») սպանության մեղադրանքով, որը կատարվել էր 2025 թվականի հունիսի 11-ին Երևանում:





































