Իրավապահները պարզել են «քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանի հոր («Չաղ Ռուստամ») սպանողների ինքնությունը», հայտնել է Armlur․am-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ստեփանյանի հոր՝ Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ կրակողները երկուսն են, գործադրվել է 2 զենք։
Դեկտեմբերի 31-ի գիշերը մահափորձ էր կատարվել Ստեփանյանի նկատմամբ։ Նրա վրա կրակել էին մոտ 12 անգամ, մահացել էր ստացած վնասվածքների հետևանքով։
Ռուստամ Ստեփանյանը ներկայումս ձերբակալված է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազ) սպանության մեղադրանքով, որը տեղի էր ունեցել անցած տարվա հունիսի 11-ին՝ Երևանում։






































